«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ահա և Էրդողանի ձենը եկավ

Ահա և Էրդողանի ձենը եկավ
05.06.2013 | 13:59

Նախ, իր դեմ ակցիաները նա շրջեց, ուշադրությունը տեղափոխեց դեպի Սիրիա` իրեն հատուկ հաթաթայով և ամբարտավանությամբ խոսելով Ասադի հոր` քսան հազար մարդ սպանելու և որդի Ասադի մասին:

Բացի այդ, ցուցանելով, որ այլք ավելի մեծ ուժ են գործադրել և քսան հազար ու շատ ավելի մարդ են սպանել, ինքը դեռ տեղ ունի դրան հասնելու:
Իր երկրում առայժմ և ընդամենը երեք զոհ կա:
Իսկ եթե ուշադրություն շեղելու այս «տրյուկը» չաշխատեց, նա արդեն կհասնի ճշգրիտ թիրախին ու ամեն ինչի մեղավոր կհամարի ոչ թե Սիրիային, իբր թե ցույց տալով, որ իր դեմ ակցիայի հեղինակն ու այդ ամենի հետևում կանգնածը ոչ թե Արևմուտքն է, այլ` Սիրիան. հիմա էլ կասի` փոքրամասնություններն են:
Ու այդ ժամանակ արդեն նա կարող է իր ժողովրդի «դեմ» բերել միլիոնուկեսի օրինակը... հայերի ոչնչացման: Թուրքերից:
Թուրք է, էլի, հո զոռով չի՞:
Սակայն ուշադրությունը Սիրիայի կողմը թեքելու հիմնական և առաջին պատճառը հետևյալն է.
Էրդողանը թուրքի իր ճարպկությամբ հասկացնում է ԱՄՆ-ին, որ պատրաստ է անել իրենց ուզածը` Սիրիայի հարցում ու ենթատեքստում աղերսում է Արևմուտքին` թուլանցնել իր նկատմամբ արդեն իսկ սկսված «արաբական գարունը»:
Կլսի՞ Արևմուտքը նրան: Կսկսվի՞ Սիրիայի դեմ ինտերվենցիան:
Սպասենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ